Search
Close this search box.

««Վերջին բաստիոնի» սատարիչները խառնվել են իրար». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Վերջին բաստիոնի» սատարիչները խառնվել են իրար

Թե բա՝ Հրայր Թովմասյանին հեռացնելու համար հսկայական ծախսեր ու ժողովրդին չարչարել տանել տեղամասեր… Ձեզ եք ձեռ առնո՞ւմ, թե՞ համարում եք ՍԴ-ն օրինավոր, օրինական կերպով ձևավորված: Պարզ, հասարակ արտահայտվեք: Թե հանրաքվեն «լավ» ձև չէ այս գրասենյակը ՍԴ դարձնելու համար, ով է ձեր բերանը փակել, ձեր ձևն ասեք: Չէ, ձերն ուրիշ ջրեն է:

Հանրաքվեն մի շարք հարցեր է լուծում, ուղիղ ժողովրդաիշխանական որոշում, նոր իշխանության վարքին քաղաքական գնահատական, ՍԴ կոչված օբեկտին քաղաքական գնահատական և այլն: Ես կուզեի, որ մի քանի հարց էլ դրվեին հանրաքվեի ժամանակ հարցման տեսքով, եթե հնարավոր լիներ: Պետությունը զավթած լինելու մասին հանրության գնահատականն հասկանալու համար, Ամուլսարի մասին հանրային վերաբերմունքը, իրավապահ ԱՄԲՈՂՋ համակարգի (Ոստիկանություն, ՀՔԾ, ՔԿ, դատախազություն, դատարաններ և այլն) քննազատման մասին և այլն: Այս հարցերը կարելի է նաև հարցման բովանդակությամբ տալ, ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման հարցից ու քվեաթերթիկից զատ, մարդկանց կարծիքը հասկանալու համար, ինձ էլ է հետաքրքիր»: