Search
Close this search box.

Հայաստանի քաղաքացիները կարող են դառնալ Ռուսաստանի քաղաքացի՝ չհրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից

Ռուսաստանում քննարկում են օրենքի նախագիծ, որն ընդունվելու դեպքում արտասահմանցիներն ավելի հեշտ գործընթացի արդյունքում կկարողանան ՌԴ քաղաքացիություն ստանալ:

Խոսքը մասնավորապես վերաբերում է փոփոխությանը, ինչի արդյունքում չեղարկվելու է այն կետը, որի համաձայն, արտասահմանցին ՌԴ քաղաքացիություն ստանալու համար պարտավոր է հրաժարվել իր քաղաքացիությունից:

Նախագիծն արդեն գրեթե պատրաստ է և նախագահի աշխատակազմի հետ վերջնական համաձայնեցվելուց հետո կուղարկվի պետդումա:

Սա թույլ կտա ՀՀ քաղաքացիներին դառնալ ՌԴ քաղաքացի՝ չհրաժարվելով Հայաստանի քաղաքացիությունից: