Search
Close this search box.

ՖՈՏՈ. Սասուն Միքայելյանը նոր նշանակում է կատարել. այն միանշանակ չի ընդունվել

Լրագրող Վահագն Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սասուն Միքայելյանի կողմից նշանակում կատարելու ու թերթի մտահոգության մասին.նա մասնավորապես գրել է.

«Չորրորդ Իշխանություն» թերթի էջերից տեղեկացա, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը կառույցի Արաբկիրի մասնաճյուղի ղեկավար է նշանակել Սարգիս Միքայելյանին։
Սիրելի թերթը հիշեցնում է, որ Սարգիս Միքայելյանը «Պահմտոցի» հաղորդաշարի հեղինակ ու ռեժիսորն էր և այդ առումով իր մտահոգությունն է հայտնում։

Ես չեմ կիսում թերթի մտահոգությունը, որովհետև Սարգիս Միքայելյանին ճանաչում եմ արդեն 29 տարի՝ 1990 թվականից, որպես Հայրենիքին նվիրյալի։ Սարգիսը առաջիններից մեկն էր, որ ընդգրկվեց նորաստեղծ կամավորական ջոկատներից մեկում՝ «Անկախության բանակում» և ում, իր համարձակ ու անվախ բնավորության համար զինյալ ընկերների կողմից ստացավ՝ «Խելառ Սաքո» մականունը։ Սաքոն մեր այն նվիրյալներից է, ով պատերազմի ողջ ընդացքում մասնակիցը դարձավ Արցախի ու Հայաստանի սահմանների պաշտպանության համար մղված մարտերին։
Ու նաև առաջիններից մեկն է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախ մեկնեց։