Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը հարված է հասցրել՝ Թեհրանից թռչող 172 ուղևորով ինքնաթիռի վայրէջքի պահին

Փետրվարի 6-ին Իսրայելի բանակը կործանիչներից օդային հարվածներ է հասցրել Սիրիայի ՀՕՊ համակարգերին՝ վտանգի ենթարկելով Airbus-320 ինքնաթիռը, որի մեջ կային 172 ուղևորներ, և այն պատրաստվում էր վայրէջք կատարել, հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովին։

Ինքնաթիռը կատարում էր Թեհրան-Դամասկոս չվերթը։ Իսրայելական F-16 կործանիչներն «երկինք-երկիր» տեսակի հրթիռներով հարվածներ են հասցրել Դամասկոսի արվարձանների ուղղությամբ։ Հրթիռակոծման հետևանքով ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել «Խմեյմիմ» ռուսական ավիաբազայում։