Search
Close this search box.

Նոր նշանակում զինված ուժերում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կոմիտաս Մուրադյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի և 35.1-ին հոդվածի 1-ին մասի.

Կոմիտաս Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ»,– ասվում է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Կոմիտաս Մուրադյանը ի թիվս ՊՆ այլ բարձրաստիճան սպաների՝ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Ալիկ Միրզաբեկյանի, ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի, մի շարք այլ անձանց, պաշտոնանկ արվեց ապրիլյան պատերազմից հետո։ Գեներալ Մուրադյանը, որն այն ժամանակ ՊՆ Կապի զորքերի, կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետն էր, մեղադրվում էր չարաշահումների համար։