Search
Close this search box.

Լոռու մարզում դանակի մի քանի հարվածներ են հասցրել Ալավերդու նախկին քաղաքապետին

Ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այս տարվա հունվար ամսին վիճաբանություն է տեղի ունեցել Ալավերդի քաղաքի բնակիչներ՝ 49-ամյա Կարեն Փարեզումյանի և 41-ամյա Երվանդ Խաչատրյանի միջև։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վիճաբանության ժամանակ Կ. Փարեմուզյանը մարմնի տարբեր մասերում ստացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած վերքեր։ Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ոստիկանության Լոռու մարզային վարչության իրենց գործընկերների հետ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու ուղղությամբ։

Կ. Փարեզումյանը Ալավերդու նախկին քաղաքապետն է, ով ներկայումս աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Թումանյան» մասնաճյուղի տնօրեն, իսկ Ե. Խաչատրյանն աշխատում է «Թեղուտ» ՓԲԸ-ում։