Search
Close this search box.

Ինչո՞ւ է 55-ամյա բիզնեսմենն այրել մոտ մեկ միլիոն դոլար. ֆոտո

Կանադայի Օտտավա քաղաքի գործարարը դատարանում հայտարարել է, որ այրել է մեկ միլիոն կանադական դոլար, որպեսզի նախկին կինը չստանա դրանք, և դատապարտվել 30 օրվա ազատազրկման, հայտնում է Լենտան:

55-ամյա ձեռներեց և քաղաքապետի նախկին թեկնածու Բրյուս ՄակՔոնվիլը հրաժարվել է դատարանին տեղեկություններ տրամադրել իր ֆինանսների մասին՝ կնոջ հետ ամուսնալուծության ընթացքում:

Ենթադրաբար, գործարարը վաճառել է իր ունեցվածքն ու բիզնեսը՝ առանց իր կնոջ իմացության, և այնուհետև հաշվից դուրս է բերել ավելի քան մեկ միլիոն կանադական դոլար, և իբր այրել է դրանք, քանի որ չի ցանկացել թողնել դրանք նախկին կնոջը: ՄակՔոնվիլը պնդել է, որ սեպտեմբերի 23-ին ոչնչացրել է 743 հազար կանադական դոլար, իսկ դեկտեմբերի 15-ին՝ ևս 296 հազար կանադական դոլար: