Search
Close this search box.

Դավիթաշենի կամրջից իրեն ցած նետած երիտասարդը հաշվառված էր «Սևան» քրեակատարողական հիմնարկում

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են հունվաի 30-ին Դավիթաշենի կամրջից ցած նետված քաղաքացու ինքնությունը: Քաղաքացին Հրազդան քաղաքի ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակաատարողական հիմնարկում հաշվառված 28-ամյա Արմեն Մ.-ն է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հիշեցնենք, որ, հունվարի 30-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ին մոտ Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշեն կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել: Փրկարարները սանդուղքով իջել էին Հրազդան գետ և այնտեղից պատգարակով մեծ դժվարությամբ դուրս բերել դին: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։