Search
Close this search box.

«Ընտիր» վիճակում գտնվող Նարեկ Սարգսյանն առողջական խնդիրներ ունի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանն առողջական խնդիրներ ունի, այս մասին «Հրապարակ»-ին հայտնել է պաշտպան Արթուր Պիվազյանը՝ հավելելով, որ դա ներկայացրել են դատարանին։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ տեսակցել է կալանավորված եղբորը: Հարցին, թե ի՞նչ վիճակում է գտնվում Նարեկը, Հայկը պատասխանել էր՝ «ընտիր»։

Հիշեցնենք նաև, որ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի զենք կրելու և թմրանյութերի շրջանառության համար: