Search
Close this search box.

Լոռու մարզում 50 մարդ է թունավորմամբ տեղափոխվել հիվանդանոց

Armtimes.com-ը գրում է. Լոռու մարզում վերջին օրերին թունավորման բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Դեռ հունվարի 27-ին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել աղիքային ինֆեկցիայով վարակված 7 քաղաքացի, հաջորդ օրը՝ ավելի քան 10 քաղաքացի: Այսօր առավոտյան թունավորում ախտորոշմամբ հոսպիտալացվածների թիվը ինֆեկցիոն հիվանդանոցում հասել է 50-ի: Տուժածների մի մասն արդեն կեսօրին դուրս է գրվել:

Հիվանդանոց դիմած քաղաքացիները հայտնել են, որ թունավորվել են էկլեր տեսակի խմորեղենից: Նրանց մոտ նկատվել է փսխում, փորլուծություն, բարձր ջերմություն: Այս մասին ՀԺ-ին տեղեկացրել է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Նունե Էվինյանը:

Տուժածները էկլերը ձեռք են բերել մարզի տարբեր խանութներից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: