Search
Close this search box.

ՖՈՏՈ. Սպանություն Լոռու մարզում. վագոն-տնակի մեջ դի է հայտնաբերվել

Այսօր՝ փետրվարի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Բուլղարական 2-րդ տնակային ավանի 157 տնակում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տնակում հայտնաբերել են 51-ամյա Շահեն Գրիգորյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դեմքի և մարմնի տարբեր մասերում կան հարվածի բազմաթիվ հետքեր։

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկույմ են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ սպանությունը կատարող անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։