Search
Close this search box.

Դավիթ Բաբայանը կառաջադրի թեկնածությունն Արցախի նախագահական ընտրություններին

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն առաջիկա նախագահական ընտրություններին կառաջադրի թեկնածությունը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նա՝ տեղեկացնելով, որ որոշումը կայացվել է իր գլխավորած Արցախի պահպանողական կուսակցության (ԱՊԿ) արտահերթ համագումարի եւ խորհրդի նիստի ընթացքում:

«Համագումարի եւ խորհրդի նիստի որոշումների համաձայն Արցախի պահպանողական կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին՝ ԱՊԿ առաջնորդ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ:

Մանրամասները կներկայացնեմ այսօր ֆեյսբուքյան իմ ուղիղ եթերի ընթացքում, ժամը 21:30-ին»,-գրել է Բաբայանը: