Search
Close this search box.

Գագիկ Ծառուկյանը դիպլոմներ է հանձնել ԲՀԿ քաղաքական դպրոցի առաջին շրջանավարտներին (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ավարտական վկայականներ է հանձնել ԲՀԿ քաղաքական դպրոցի առաջին շրջանավարտներին: Ամիսներ տևած ինտենսիվ դասընթացների ընթացքում ԱԺ պատգամավորները, հանրային գործիչներն ու հեղինակավոր մասնագետները քաղաքական դպրոցի սաներին են փոխանցել արժեքավոր գիտելիքներ երկրի քաղաքական և իրավական համակարգի, իշխանության ճյուղերի տարանջատման, տնտեսության, հանրային կարծիքի ձևավորման և բազմաթիվ այլ թեմաների վերաբերյալ: Շնորհավորելով երիտասարդներին ԲՀԿ քաղաքական դպրոցն ավարտելու առթիվ՝ Գագիկ Ծառուկյանը համոզմունք է հայտնել, որ շրջանավարտները ստացած գիտելիքներն օգտագործելու են ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության ու բարգավաճման: