Search
Close this search box.

Ցորեն, շաքարավազ, բենզին, դիզվառելիք ներկրողները պետք է պատրաստ լինեն ճանապարների շրջափակմանը

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Կառավարության հեղինակած «Նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթին:

Փետրվարի 5-ին հանձնաժողովի նիստում Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ փաթեթի ընդունման նպատակն է զարգացնել Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի համակարգը՝ բարեփոխելով ոլորտը կարգավորող իրավական դաշտը՝ նյութական պահուստի արդիականացման և համալրման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար:

«Ելնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքից՝ առաջին պլան է մղվում ռազմական գործողությունների ժամանակ ճանապարհային շրջափակման պայմաններում բնակչության, զինված ուժերի կարիքների ապահովման խնդրի լուծումը:

Հաշվի առնելով, որ էներգակիրները, ինչպես նաև ցորենի, շաքարավազի, բուսական և կենդանական յուղի ու մի շարք այլ պարենային ապրանքների գերակշռող մասը ներմուծվող են, ապրանքների մատակարարման նույնիսկ կարճատև խափանումը կարող է առաջացնել ճգնաժամ, որի կանխարգելումը կամ հետևանքների վերացումը պետական նյութական պահուստի նշանակությունն է: Խնդիր է առաջանում բարձրացնել պետական նյութական պահուստի արդյունավետությունը, արդիականացնել դրա ձևավորման մոտեցումները և կառավարման համակարգը»,- ասաց Նազարյանը: