Search
Close this search box.

«Ժողովրդին կտրվի հնարավորություն ոչ միայն սրբել, այլև համտեսել տալ իրենց կոշիկների տակացուները». «Իմ քայլ»-ի պատգամավորները պատասխանում են Հայրապետյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նեմեց Ռուբոների ու մյուսների վրա, որ ժողովուրդը դեռ չի մաքրել իր կոշիկները դա միմիայն Նիկոլ Փաշինյանի և այս իշխանության շնորհիվ ա, բայց թող բոլորը հասկանան, որ մի օր էլ գուցե լցվի այդ համբերության բաժակը և ժողովրդին տրվի հնարավորություն ոչ միայն սրբել, այլ նաև համտեսել տալ իրենց կոշիկների տակացուները»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին մականունավոր պատգամավոր-օլիգարխներից ոմն մեկը ոստիկանությունից դուրս գալուց հետո լրագրողներին ասում է, թե «ես եմ մի օր նրանց ասֆալտին պառկցնելու ու ոտքերս մաքրեմ իրենց վրա», այս խոսքերի վրա նրա թիկունքը պահող ՀՀԿ-ականների մի խմբակ բուռն ծափահարություններ է տալիս ու հրճվում․․․

Սա է ձեր տեսակը՝ մարդկանց վրա ոտք մաքրող, ռեստորանի հյուրին գլխին տված 70-ից ավելի հարվածներով սպանող, բիզնես խլող ու մարդու արժանապատվությունը ոտնատակ տվող, ձեր էս տեսակն է մերժվել ու մերժվել է ԱՆՎԵՐԱԴԱՐՁ»: