Search
Close this search box.

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 425-ի. վարակվել է ավելի քան 20.438 մարդ

Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 425-ի։ Փետրվարի 3-ի դրությամբ երկրում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 20.438 դեպք, հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակվել է 17.391 մարդ (նրանցից 17.238-ը՝ Չինաստանում): Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է վարակի 153 հաստատված դեպք՝ ավելի քան 20 երկրներում:
Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է երկրորդ մահը։