Search
Close this search box.

Երևանում ծեծի է ենթարկվել «5-րդ ալիք» հեռուստաընկերության փոխտնօրենը

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 2-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ստացված ահազանգի փաստով, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ժամը 00:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ Մերգելյան ինստիտուտի մոտ մի խումբ անձինք ծեծի են ենթարկել մի քաղաքացու: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ տուժածը Երևանի բնակիչ, 43-ամյա Արմեն Անդրեասյանն է, ում վիճաբանության ժամանակ անհայտ անձը ծեծի է ենթարկել:

Shamshyan.com–ի տեղեկություններով՝ Արմեն Անդրեասյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «5-րդ ալիք» հեռուստաընկերությունում՝ որպես փոխտնօրեն: