Search
Close this search box.

. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահացու վիրուսը հասավ Ադրբեջան, 12 մարդ է մահացել

Ադրբեջանում գրանցվել է ամբողջ աշխարհում արագորեն տարածվող կորոնավիրուսից մահվան 12 դեպք. այս մասին հայտնում է infoteka24.ru կայքը:

Իշխանությունների կողմից դեռևս չկա պաշտոնական հաստատում, բայց infoteka24.ru կայքի խմբագրություն էլ. փոստի անանուն հասցեից ձայնային հաղորդագրություն է եկել, որը հաստատում է Ադրբեջանում վիրուսի առկայության մասին:

«Ողջույն հարգելի ընկերներ: Անունս Էվիմ Աբդուլզադե է: Մուսավաթ կուսակցության անդամ եմ: Այսօր տեղի է ունեցել սարսափելի դեպք կորոնավիրուսի հետ կապված: Մորս քեռու աղջիկը մահացել է կորոնավիրուսից: Այն ամբողջապես տարածված է Ադրբեջանում, բայց Առողջապահության նախարարությունը թաքցնում է այն: Մայրս այցելել էր քեռու աղջկան և այդ ժամանակ բժիշկը հայտնել էր, որ Ադրբեջանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Կարծում եմ պատճառը Չինաստանից ներկրվող ապրանքներն են», — նշվում է ձայնագրության մեջ: