Search
Close this search box.

Դրոյի փողոցում դի է հայտնաբերվել

Փետրվարի 3-ին, ժամը 13։27-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 26-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է Բայրոն Բ.-ի դին (ծնված 1943 թ.):