Search
Close this search box.

Նոր քրեական գործ կլինի Սերժ Սարգսյանի նկատմամբ

Իշխանությունները նոր քրեական գործ են պատարստում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։ Ըստ էության նախորդը՝ բենզինի գործը ցանկալի արդյունքներ չի ապահովել ու գործադիրի ղեկավարի հրահանգով իրավապահները անցել են նոր սցենարների մշակման։

Այս անգամ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել Մեղրի-Կապան երկաթուղու գծերի վաճառքը։ Օրերս այս թեմայի վերաբերյալ իշխանությունների թիվ մեկ քարոզչամեքենան՝ Հանրային հեռուստաընկերությունը մի մեծ «հետաքննական» ռեպորտաժ էր պատրաստել։

Ռեպորտաժով իշխանություններն ըստ էության հայտարարեցին նոր գործի նախապատրաստման մասին։ Մի քանի անգամ շեշտվեց այն հանգամանքը, որ ՀՀ ՊՆ-ն երկաթուղու գծերը վաճառել է 2003 թվականին, երբ նախարար էր Սերժ Սարգսյանը։

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ հեռուն գնացող ենթադրություներ էր արել՝ նկատելով, որ երկաթուղու գծերի վաճառքը եղել է այն ժամանակ, երբ խոսակցություններ են շրջանառվել Արցախի խնդրի լուծման «Մեղրու հանձնման» տարբերակի մասին։

politik.am