Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 22 տարի առաջ այս օրը Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց

Ուղիղ 22 տարի առաջ այս օրը՝ փետրվարի 3-ին, «հայտնի ուժերի ճնշման տակ» հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հրաժարական տալ եւ իշխանությունը հանձնել:

Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո իրենց պաշտոններից հրաժարվեցին նաեւ հանրապետության բազմաթիվ գործիչներ. Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը, փոխնախագահներ Արա Սահակյանը եւ Կարապետ Ռուբինյանը, խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահներ Սամվել Գեւորգյանը, Վիգեն Խաչատրյանը եւ Տեր-Հուսիկ Լազարյանը, Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը, Տարածքային կառավարման նախարար Գալուստ Գամազյանը, Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը, Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը եւ այլ պաշտոնյաներ:

Հիշեցնենք, որ դրանից մի քանի ամիսներ առաջ նա ներկայացրել էր իր «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը, որտեղ ներկայացրել էր Արցախի խնդրի կարգավորման հարցում իր թեզերը, որի հետ օրվա քաղաքական վերնախավի մի մասը համամիտ չէր: