Search
Close this search box.

Տեղեկությունը բացարձակ սուտ է. Ոստիկանության պարզաբանումը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. «Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկատվություն էին տարածել, թե իբր զոհված զինծառայողի հարազատներին ոստիկանները բերման են ենթարկել՝ նրանց «զսպելու» համար:

Պարզաբանում ենք, որ այդ տեղեկությունը բացարձակ սուտ է և որևէ աղերս չունի իրականության հետ: Օգտատերերին կրկին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել:
Ցավակցում ենք զոհված զինվորի հարազատներին»: