Search
Close this search box.

Ղազախստանում սև ձյուն է տեղացել (տեսանյութ)

Ղազախստանի Տեմիրտաու քաղաքի բնակիչները ոչ հաճելի երևույթի ականատես են դարձել. սև ձյուն է տեղացել: Քաղաքացիները սոցցանցում կիսվում են փողոցները պատած մուգ գույնի ձյան լուսանկարներով:

Ինչպես տեղեկացնում է life.ru-ն, տեղի բնակիչների խոսքով՝ նման արտասովոր երևույթի պատճառը տարածաշրջանում տիրող էկոլոգիական իրավիճակն է: 2018-ին տեղի բնակիչները ստուգումներ են անցկացրել քաղաքում գտնվող մետաղագործական գործարանում: Ստուգումը բացահայտել է, որ ձեռնարկությունում գերազանցվել է արտանետումների թույլատրելի սահմանը:

Երկրի էկոլոգիայի հարցերով նախարարը հայտարարել է, որ Տեմիրտաուի գործարաններում կրկին ստուգումներ կիրականացվեն: