Search
Close this search box.

14 հազար մարդ է վարակվել. կորոնավիրուսը «նվաճում» է Եվրոպան

Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է արդեն շուրջ 14 հազար մարդ, նրանց մեծ մասը՝ Չինաստանում: Հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը:

Կորոնավիրուսը գնալով տարածվել է նաև այլ երկրներում: Ստորև ներկայացնում ենք այն պետությունները, որտեղ պաշտոնապես հաստատվել են կորոնավիրուսի առկայության դեպքեր.

Ճապոնիա, Թայլանդ, ԱՄՆ, Ավստրալիա, Սինգապուր, Հյուսիսային Կորեա, Մալայզիա, Վիետնամ, Ֆրանսիա, Նեպալ, Կամբոջա, Գերմանիա, Շրի-Լանկա, ԱՄԷ, Ֆինլանդիա, Հնդկաստան, Ֆիլիպիններ, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան: