Search
Close this search box.

Ահազանգ. Չինաստանից հայերը չեն կարողանում վերադառնալ

ֆեյսբուքում Լիլիթ Դովլաթյան անունով օգտատերը հրավիրում է լրագրողների ուշադրությունը՝ հայտնելով, որ Չինաստանից հայրենիք վերադարձող հայերը կանգնել են խնդրի առաջ:

«Կխնդրեմ իմ լրագրող ընկերներին անարձագանք չթողնել սա!!!
երեկ հայերից ոմանք փորձել են Չինաստանի Սիան քաղաքից հետ վերադառնալ….տոմս են գնել ռուսական ավիաընկերությունից, սակայն, օդանավակայան հասնելուց հետո, իրենց տեղեկացրել են, որ միայն Ռուսաստանի քաղաքացիները կարող են թռիչք կատարել. սա այն դեպքում, երբ տոմսերը գնել էին նախապես: Ինքնաթիռը կատարել է թռիչքը միայն Ռուսաստանի քաղաքացիների համար.

Այս ամենից հետո, հայերը կապ են հաստատել մեր երկրի դեսպանատան հետ, որ ներկայացնեն իրավիճակը և խնդրել, որ օգնեն, սակայն ստացել են հետևյալ պատասխանը` չենք կարող ոչինչ անել…
այն բանից հետո, երբ քաղաքացին ասել է, որ մարդիկ եթե հետ էլ գնան, տուն չունեն մնալու, քանի որտները հանձնել են, նորից ստացել են հետևյալ պատասխանը` գիտենք, բայց ոչինչ չենք կարող անել…
հիմա ուզում եմ հասկանալ` բա էլ ո՞ր օրվա համար է նախատեսված դեսպանատունը»,- գրել է Լիլիթ Դովլաթյանը։