Search
Close this search box.

Ուղիղ միացում. Մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպան է եղել և նրա դին բերում են Երևան

Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:

Հայթաղ գյուղում զինծառայողի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում` հետաձգելով նրա հուղարկավորությունը:

Հարազատները պնդում են, որ կատարվածը սպանություն է:

Զինվորի դին հարազատները բերում են Երևան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը հայտնել էր, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն։