Search
Close this search box.

Նախարարը Դավիթ Տնոյանը լրատվամիջոցին հորդորում է դադարեցնել հեռարձակումը մահացած զինծառայողի հարազատների բողոքի ցույցից

Արցախում` զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:

Հայթաղ գյուղում բնակվող` զինծառայողի հարազատները այսօր` փետրվարի 2-ին դուրս են եկել բողոքի ակցիայի` հետաձգելով նրա հուղարկավորությունը:Այս պահին նրանք փակել են էջմիածնի մուտքերը, հարազատների մի մասն էլ հասլէ պտղւնք գյուղի մոտակայք, ու ոստիկանները փակել են նրանց ճանապարհը և թույլ չեն տալիս հարազատներին գալ Երեւան:

Հարազատները պնդում են, որ կատարվածը սպանություն է: Վահրամը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, ծառայում էր Արցախում:
Պաշտպանությանա նախարարը , ով հարազատների մոտ է, լրատվամիջոցներին հորդորում է դադարեցնել նկարահանումները:

Հիշցնենք որ զինվորը մահացել է հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: