Search
Close this search box.

Կորոնավիրուսի պատճառով արգելել են Չինաստանում ֆիլմերի եւ սերիալների նկարահանումները

Չինաստանի Ռադիոյի եւ հեռուստատեսության հասարակական կազմակերպությունների դաշնությանը կից կինեմատոգրաֆիայի հանձնաժողովը հայտարարել է ամբողջ երկրում ֆիլմերի եւ հեռուստասերիալների նկարահանումները դադարեցնելու մասին՝ կապված 2019-nCoV կորոնավիրուսի հետեւանքով թոքաբորբի բռնկման հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով պաշտոնական հայտարարությանը։

«Կորոնակիրուսի դեմ պայքարի ընթացքում կինոժապավենների եւ հեռուստասերիալների նկարահանմամբ զբաղվող բոլոր ընկերություններն ու աշխատանքային խմբերը, ինչպես նաեւ դերասանները, կառավարության հրահանգի համաձայն, պետք է ժամանակավորապես դադարեցնեն աշխատանքները»,- ասվում է դրանում։

Հայտարարության համաձայն, եթե որեւէ կինոնկարահանող ընկերություն խախտի այս կանոնը, ապա օրենքով պատժի կենթարկվի։ Օրենքից նաեւ հետեւում է, որ դերասանները կինոնկարահանումներից հրաժարվելու լիակատար իրավունք ունեն։