Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ

Հ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Անդրանիկ Մնացականյանի գլխավորությամբ այսօր՝ փետրվարի 1-ին, նման որոշում կայացրեց:

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին առաջին ատյանի դատարանն ազատ էր արձակել կալանքից։ Դրանից հետո Դատախազությունը որոշումը բողոքարկեց դատարանի այդ որոշումը։

Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանից բացի մեղադրանք է առաջադրվել նաեւ փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը։ Լիանա Կարապետյանը Դատախազության բողոքարկմամբ՝ կալանավորվել է։