Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինաստանի` կարանտին գոտում գտնվող մարդկանց սնունդ է հասցնում ռոբոտը

Չինաստանի արևելյան մասի Հանչժոու մեկուսացված կետում գտնվող հյուրանոցում ավելի քան 200 հաճախորդների ռոբոտն է սնունդ հասցնում, հայտնում է Daily Mail պարբերականը:

Ռոբոտները ծրագրված են երգելով մոտենալ ամեն դռանը, կանգնել դրանցից յուրաքանչյուրի մոտ, որտեղից էլ հյուրերը կարող են վերցնել իրենց հասանելիք ուտելիքը: Կարանտին գոտում գտնվող հյուրանոց հյուրընկալվածներից շատերը ժամանել են համաճարակի կենտրոն համարվող Ուհան քաղաքից:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի հետևանքով զոհվածների թիվը հասել է 132-ի, իսկ հիվանդությամբ վարակվածների թիվը կազմել է 5974: Այլ երկրներում հիվանդության հաստատված դեպքերը ներառյալ՝ վարակված մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 6052: