Search
Close this search box.

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 5900-ը

2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների քանակը հասել Է 5974-ի: Ինչպես ասված է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի հայտարարության մեջ, հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասել Է 132-ի։

Ինչպես նշվում է փաստաթղթում, 1239 ախտահարվածների վիճակը գնահատվում է՝ ծանր: Ավելի քան 9,2 հազար մարդ ունի կորոնավիրուսով վարակման ախտանիշներ, սակայն նրանց ախտորոշումն առայժմ հաստատված չէ: Կարանտինում է գտնվում ևս գրեթե 60 հազար մարդ:

Նորացված տեղեկատվության համաձայն՝ ախտահարվածների թվի կեսից ավելին (3,5 հազար վարակված և 125 մահ) բաժին է ընկնում Հուբեյի նահանգին, որի վարչական կենտրոն Ուհան քաղաքը համաճարակի տարածման սկզբնական աղբյուրն է:

2019-nCoV նոր կորոնավիրուսի տարածման մասշտաբները մեկ ամսում գերազանցել են 2002 – 2003 թվականներին տեղի ունեցած ոչ տիպական թոքաբորբի (SARS, շնչուղիների ծանր սուր համախտանիշ) բռնկմանը, որը տևեց ավելի քան կես տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: