IWF-ն քվեարկություն է սկսել իր կայքում, որպեսզի որոշի 2019 թվականի լավագույն ծանրորդի անունը:
2019 թվականի լավագույն ծանրորդ ճանաչվելու համար կպայքարի նաև Սիմոն Մարտիրոսյանը, ով հանդես է գալիս 109 կգ քաշային կարգում:
Անցած տարի մեր դյուցազունը դարձավ Եվրոպայի և աշխարհի չեմպիոն՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ (199 կգ):
Մարտիրոսյանի հետ լավագույնի համար կմրցեն Օմ Յուն Չհոլը, Շի Չժիյունը, Լաշա Թալախվաձեն և Լյուհ Ցյաոցզյունը: