Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունն ու գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագրի կնքումը։ Այս մասին սոցցանցերում գրել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։
«Ես նաև շնորհավորում եմ նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Բոլորին մաղթում եմ հաշտեցման և ընդհանուր բարգավաճման նոր դարաշրջան»,- նշել է Նեթանյահուն։