Քանի՞ ավտոբուսի քանի վարորդ է ազատվել աշխատանքից՝ փետրվարին

Փետրվարին 15 վարորդ է ազատվել աշխատանքից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Վարորդներն աշխատանքից ազատվել են ինչպես սեփական դիմումների համաձայն, այնպես էլ կարգապահական վարույթներով:

Փետրվարի 17-ին 48 համարի երթուղում տեղի ունեցած միջադեպի պատճառով վարորդը նկատողություն է ստացել։
Պատասխանելով լրագրողների հարցին՝ կա արդյոք վարորդների պակաս, քանի որ աշխատանքի ընդունման հայտարարություն է առկա, Գեղամ Ասատրյանն ասել է.«Մեկը սեփական դիմումի համաձայն է ազատվում, մեկը կարգապահական վարույթով է ազատվում, բայց էն հիմնական վակուումը ազատված վարորդների առումով՝ չկա, իսկ աշխատանքի ընդունման հայտարարությունը կա, որովհետևր շարունակում ենք ռեզերվի համալրումը»: