Նելլի Դավթյանը նշանակվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ

Նելլի Դավթյանը նշանակվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ: Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ մինչ այս Նելլի Դավթյանը զբաղեցնում էր ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալի պաշտոնը։
Հիշեցնենք, որ նախկին պետ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 27–ին նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ` փոխարինելով նախարար դարձած Արփինե Սարգսյանին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։