Նախընտրում եմ միտքս ու հոգիս ուրիշների համար անտեղի «դատարկելու» փոխարեն, շարունակաբար լցնել․ Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում․

«Պոզիտիվ մտածողության զորությունը». այս փոքրիկ ու թեթեւ բովանդակությամբ գիրքը ընտրեցի հունվար ամսվա ուղեկցող ընթերցանության համար։
Այս փուլում, գիտեք, ընթերցելը իմ առաջնային գործն է, բայց դա վերաբերում է մասնագիտական 300-500 էջերով բարդ գրականությանը։ Այս գիրքը կծառայի որպես հաճելի ժամանց։
Ես իհարկե կարող եմ որպես ժամանց ընտրել բամբասանքը կամ հարեւանների անձնական կյանքը քննարկելը, բայց դա կլինի սպառողական ժամանց, որն ինձանից ահագին էներգիա կտանի, դիմացը չտալով ոչինչ։
Մինչդեռ՝ նախընտրում եմ միտքս ու հոգիս ուրիշների համար անտեղի ու անիմաստ «դատարկելու» փոխարեն, շարունակաբար լցնել՝ նոր գիտելիքներով, էմոցիաներով, եզրակացություններով։
Մի խոսքով, հունվարի վերջին անպայման կասեմ՝ կարդացի՞, թե՞ մեծ-մեծ խոսում եմ հիմա։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։