ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնում է․ «Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ 2025 թվականի դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է»։




