Նախարարը պատկերացում չունի, թե որքան կարժենա ՀԷՑ-ի պետականացումը պետբյուջեի համար

Քանի դեռ գնահատում չի կատարվել, գուշակությունների դաշտում է, թե որքան կարժենա ՀԷՑ-ի, այսպես ասած, պետականացումը Հայաստանի պետբյուջեի համար։ Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանել «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանի հարցին։
«Ասում եք, որ բյուջեի համար լրացուցիչ ծախսեր է առաջանալու, բայց որոնք անգամ դեռ չեք հաշվարկել, կարո՞ղ եք ասել, թե ՀՀ հպարտ քաղաքացիների համար որքան կարժենա այս ամբողջ գործընթացը»,- նախարարից հետաքրքրվել էր պատգամավորը։ Նա հստակեցրել էր՝ «ամբողջ գործընթացի արժեք» ասելով՝ նկատի ունի նաև այն ծախսերը, որոնք առաջանալու են Հայաստանի Հանրապետության համար արբիտրաժային դատարանում, հիշեցրեց, որ ՀԷՑ-ը վարկեր է վերցրել և՛ միջազգային բանկերից, և՛ ներպետական բանկերից և այլն։
«Կա հստակ սահմանված գնահատման կարգ, քանի դեռ գույքի, պարտավորությունների գնահատում չի արվել և այլն, գուշակությունների դաշտում է, թե ինչ արժեք կունենա»,- ասաց Խուդաթյանը։
Արձագանքելով Խուդաթյանի պատասխանին՝ Ագնեսա Խամոյանը հավելեց՝ այս ամենը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ կատարվողը զուտ քաղաքական գործընթաց է և «քաղաքական կապրիզ»։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 2–ին ՀՀ Ազգային ժողովը 65 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։