Նախարարի հրամանով՝ ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով՝ Զինված ուժերի ողջ անձնակազմը տոներին ընդառաջ պարգևավճար կստանա։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հարց. Երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում զինծառայողների՝ տոներին ընդառաջ դրամական պարգևատրում ստանալու վերաբերյալ: Սակայն հստակ արձագանք պաշտպանության նախարարությունից չկար:

Պատասխան. Ինչպես նախորդ 3 տարիներին, այս տարի ևս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով՝ տոներին ընդառաջ ՀՀ զինված ուժերի ամբողջ անձնակազմը կստանա պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափով:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։