Նավթի գները կտրուկ աճում են

«Նավթի գները կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածեց Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին և սպառնաց հետագա հարձակումներով, ինչը խորացրեց Մերձավոր Արևելքի ճգնաժամը և մեծացրեց մտավախությունները, որ տարածաշրջանից էներգամատակարարումը կարող է խափանվել։

Բրենտ տեսակի նավթի գինը բարձրացել է 5.7 տոկոսով՝ հասնելով 81.4 դոլարի մեկ բարելի համար», –հայտնում են Bloomberg-ից

Վերջին անգամ մեկ բարել նավթի գինը այս մակարդակին բարձրացել էր հունվարի վերջին։

Մասնագետները նշում են, որ եթե Իրանը փակի Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան ԱՄՆ-ի հարձակումների, նույնիսկ մեկ օրով, գինը կարող է կտրուկ աճել՝ հասնելով 120 կամ նույնիսկ 150 դոլարի մեկ բարելի համար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։