168-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հանցակից Նավասարդ Կճոյանը Արարատյան Հայրապետական թեմի քահանաների փակ խմբում պարտադրում է թեմի բոլոր եկեղեցիներում այսօրվա Ճրագալույցի Սուրբ Պատարագին կարդալ իր ուղերձ-քարոզը, իսկ վաղը՝ Սուրբծննդյան Բուն Պատարագին Վեհափառ Հայրապետի Սուրբծննդյան ուղերձի փոխարեն այլ քարոզներ ներկայացնել։
Ըստ կարգի` այսօրվա Ճրագալույցի Պատարագին հոգևորականներն իրենց քարոզն են կարդում, մինչդեռ վաղը` Սուրբծննդյան Պատարագին Հայոց բոլոր եկեղեցիներում կարդացվում է Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը։
Սակայն պարզվում է` Նավասարդ Կճոյանը թեմի փակ խմբում հակաեկեղեցական ցուցումներ է տարածում։
Մեր ձեռքի տակ է հայտնվել Viber հավելվածում Արարատյան Հայրապետական թեմի փակ խմբում տարածված հրահանգը, որով Նավասարդ Կճոյանն իր թեմի քահանաներին պատվիրում էր այսօր կարդալ իր ուղերձը, իսկ վաղը` յուրաքանչյուրն իրենը։
«Ուշադրություն, ուշադրություն՝ Հունվարի 5-ի Ճրագալույցի պատարագին պետք է ընթերցվի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը (որը ուղարկվում է), իսկ Հունվարի 6-ին պատարագիչ քահանաները թող ունենան պատրաստի քարոզ և ընթերցեն իրենց քարոզը, եթե այլ ցուցումներ չլինեն»,-ասված է տարածված շրջաբերականում»;
Առավել մանրամասն` սկզնաղբյուրում:




