Այո, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ապօրինի գույքի մասով վարույթ ունեցել ենք, ժամանակին հայցադիմումը հասել էր դատարան, սակայն, եթե չեմ սխալվում, դատարանում մերժվել էր, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա ավելացրեց՝ չի հիշում, թե ինչ պատճառաբանությամբ է մերժվել։
Հարցին՝ հիմնավո՞ր է համարել այդ հայցադիմումը՝ Գալյանը պատասխանեց. «Մենք այն չենք բողոքարկել»։
Դիտարկմանը՝ կո՞ղմ է, որ նման մարդկանցով են փորձում եկեղեցին «մաքրել», Գալյանն արձագանքեց՝ համակարծիք չէ նման դատողությունների հետ. «Եկեղեցին կարող է միայն մաքրվել քաղաքացիների ցանկությամբ և նրանց միջոցով։ Ես իրացնում եմ իմ անձնական ցանկությունը։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր գալիս են պատարագին, իրացնում են իրենց ցանկությունը։ Քանի դեռ այնտեղ տեսնում ենք բազմաթիվ քաղաքացիների, կարող ենք ասել, որ այդ ցանկությունը կա»։




