Նարեկի ապօրինի ազատազրկման, նրա առողջական վիճակի վшտթարացման և դրա հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկած է ոչ միայն Նիկոլի, այլև ՄԻՊ-ի վրա․ Արմեն Աշոտյան

Իշխանական «լափամանի» կանոնավոր հաճախորդ դարձած և այդ պատճառով մասնագիտական, սահմանադրական և մարդկային պարտավորություններն ուրացած «ՄԻՊ»-ը, իհարկե, Նարեկի 11 օրվա չկերած ուտելիքի կարիքը չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Նա «չաղ ու բախտավոր» է իր պաշտոնում, անտարբերության մատնելով երկրում մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների համակարգային, կոպտագույն եւ լայնածավալ խախտումները։

Նարեկի ապօրինի ազատազրկման, նրա առողջական վիճակի վատթարացման և դրա հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկած է ոչ միայն անձամբ Նիկոլի, այլև նրա կամայականությունները սպասարկող ողջ շղթայի մասնակիցների վրա, ներառյալ «գերազանցիկ» ՄԻՊ-ի, ով ավելի լավ է ծույլիկ լիներ, բայց մարդ մնար»,-գրել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։