Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Իրազեկում եմ հանրությանը, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանն այսօր ենթարկվել է վիրահատության։ Այն անցել է բարեհաջող։
Հ․Գ. Թրենդից հետ չմնալով՝ ե՛ս էլ դիմեմ փոխնախագահ Վենսին. Բարի գալուստ Հայաստա՛ն՝ մի երկիր, որտեղ «հետույք» բառը եթերում ասելու համար կա կալանավորված անձ»։




