Նարեկ Օհանյանը միջնորդել է իր հանդեպ տնային կալանք կիրառել

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ամբաստանյալ Նարեկ Օհանյանն այսօր դատարանում խնդրել է հաշվի առնել իր երեխաների հոգեբանական ծանր վիճակը։
Նրա խոսքով՝ ինքն ու եղբայրը միասին են մեծացել, ծնողները վաղ են մահացել, իսկ փետրվարի 5-ից հետո երեխաները չեն տեղեկացվել, որ իրենց հորեղբայրը այլևս չկա։

«Իմ երեխաները առաջին նոր տարին անցկացրել են առանց հորեղբոր և առանց ինձ։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել միայն երեխաներիս հոգեբանական վիճակին։ Ֆինանսական հարցերին չեմ ուզում անդրադառնալ»,- ասել է Օհանյանը։

Նշենք, որ նրա պաշտպանն դատարանին միջնորդել է խափանման միջոցը փոխել և կիրառել տնային կալանք։
Դատարանը մերժել է միջնորդությունը և երեք ամիս ժամկետով երկարաձգել է Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ամբաստանյալներ Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի կալանքը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։