Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը. Hetq

Hetq.am-ը գրում է․ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում գտնվող «Շողակն» ադամանդի երբեմնի խոշոր գործարանը նոր սեփականատեր ունի։ ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վարդան Տողանյանը խորհրդային տարիներին կառուցված արդյունաբերական ձեռնարկությունը վաճառել է գործարար Նարեկ Նալբանդյանին։ Գործարքը կնքել են 2025 թ.-ի մայիսին։

Գործարար Նարեկ Նալբանդյանից «Հետքը» տեղեկացավ, որ գործարանը ձեռք է բերվել 3 միլիոն դոլարով, որը ֆինանսավորել է «Ամերիաբանկ»-ը։ Վարկային միջոցներով գնված գործարանում ծրագրում են վերականգնել եւ զարգացնել ադամանդագործությունը։ «Առաջիկայում նախատեսում ենք նոր հոսքագծեր ներմուծենք եւ հույս ունենք, որ այս տարի կկարողանանք գործարանը շահագործել»,- ասաց Նարեկ Նալբանդյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։