Նարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալվել է, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 24news

Նարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալվել է, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՔԿ-ից 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ քրեական վարույթը նախաձեռնվել է քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։
Մեկ անձ ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն։

Հիշեցնենք, որ 24News-ը գրել էր` այս գիշեր ոստիկանները թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ-ական նախկին սոցապնախարար, այժմ ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին: Ընդ որում, ըստ մեր ունեցած տեղեկատվության, ոստիկանների գործողության ժամանակ նա եղել է ընկերոջ հետ «Մերսեդես» մակնիշի մեքենայում՝ 01WM808 պետհամարանիշներով: Ձերբակալության ժամանակ, ըստ մեր աղբյուրի, ընկերոջը հաջողվել է փախուստի դիմել, իսկ ՔՊ-ականի եղբայրը բերման է ենթարկվել ոստիկանության Էջմիածնի բաժին:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։