Նամակներ եմ գրել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի կողմից միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությանը՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի, որը փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ՝ ուշադրություն հրավիրել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը։
«Միջազգային հանրությունը կարող է և պետք է հրատապ քայլեր գործադրի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ։
Այս պարագայում լռությունը նույնքան դատապարտելի է, որքան հանցագործությունը»,- գրել է նա: