Նա ոչ միայն մեծ արտիստ էր, այլև ազնիվ մարդ, հոգատար գործընկեր ու սերունդների ոգեշնչման աղբյուր. Գագիկ Ծառուկյանը՝ Գուժ Մանուկյանի մասին

Խոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի մահվան մասին։

Գուժ Մանուկյանը մեծ ավանդ է ունեցել հայկական արվեստի, մասնավորապես՝ թատրոնի և կինոյի զարգացման գործում։ Տասնամյակներ շարունակ նա եղել է արվեստի անփոխարինելի շունչ՝ իր յուրահատուկ խաղով, հզոր կերպարներով և անկրկնելի բեմական ներկայությամբ գերելով հազարավոր հանդիսատեսների սրտերը։ Նա ոչ միայն մեծ արտիստ էր, այլև ազնիվ մարդ, հոգատար գործընկեր ու սերունդների ոգեշնչման աղբյուր: Անձամբ ինձ համար շատ թանկ է մեր մտերմությունը, մեր անձնական հուշերը, միասին անցած մեր ճանապարհը։
Խորին ցավակցությունս եմ հայտնում Մանուկյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և ամբողջ արվեստասեր հանրությանը։
Նրա վաստակն ու հիշատակը միշտ կենդանի կմնան մեր սրտերում։

Գագիկ Ծառուկյան

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։