Նա բացառիկ երիտասարդ էր՝ խելացի, նպատակասլաց և աշխատասեր. բանակում մահացած զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մասին

Նախօրեին բանակում մահացած զինծառայող Սևակ Հովհաննիսյանը Հրազդան քաղաքից էր, քոլեջի շրջնավարտ։ Խորը վշտով և ծանր սրտով հայտնում ենք, որ քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության շրջանավարտ Ս. Հովհաննիսյանը տեղի ունեցած ողբերգական դեպքի պատճառով անժամանակ հեռացավ կյանքից…

Նա բացառիկ երիտասարդ էր՝ խելացի, նպատակասլաց և աշխատասեր։ Փայլում էր իր մասնագիտական գիտելիքներով, պատասխանատվությամբ և դաստիարակությամբ, ինչի համար արժանացել էր դասախոսների ու համակուրսեցիների մեծարանքին։

Նրա լուսավոր ժպիտը, ձգտումը դեպի կատարելություն և մարդկային բարձր արժեքները միշտ կմնան մեր հիշողության մեջ։

Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու դասախոսական կազմին։
Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։

Կոտայքի տարածաշրջանային պետական  քոլեջ

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։